‘
Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Բրանիսլավ Իվանովիչի կարծիքով՝ զուր են թիմի անհաջողությունների համար մեղադրում միայն նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
«Մոուրինյոն չի փոխվել: Չի փոխվել նաև նրա աշխատանքի մեթոդը: Ամեն ինչ անփոփոխ էր:
Ֆուտբոլը նախ խաղացողներն են: Ֆուտբոլիստներն են դուրս գալիս խաղադաշտ, ոչ թե մարզիչները: Պետք է մրցակցից ավելի ուժեղ լինել: Սակայն մրցաշրջանի սկզբնամասում դա մեզ մոտ չստացվեց: Կարծում եմ՝ մենք ավելի մեծ պատասխանատվություն ենք կրում արդյունքի համար, քան մարզիչը:
Աբրամովիչը կհեռացներ բոլոր ֆուտբոլիստներին, եթե կարողանար: Բայց հնարավոր չէ 25 ֆուտբոլիստի տրանսֆեր վաճառքի հանել մրցաշրջանի ընթացքում»,- Daily Mail-ը մեջբերում է Իվանովիչի խոսքերը:
‘