‘
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 15-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Մ-2 ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:
‘