‘
Լոնդոնի «Չելսի»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ կատալոնական ակումբը մեկ առավելություն ունի մյուսների նկատմամբ` Լիոնել Մեսսին:
«Անձի դերը շատ կարևոր է ֆուտբոլում: Մեսսին, օրինակ, Չեմպիոնների լիգայի գավաթակիր է դարձել երեք տարբեր մարզիչների հետ: Մեսսիի հետ ավելի հեշտ է ՉԼ գավաթակիր դառնալ, քան ցանկացած թիմի հետ` առանց նրա:
Իհարկե, ես վստահ եմ, որ թիմը կարևոր է անհատից: Բայց այնուամենայնիվ ակնհայտ է, որ անհատը կարող է փոխել ամեն ինչ վճռել խաղի ելքը»,- Marca-ն մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:
‘