‘
ԱՄՆ Քոննեկտիկուտ նահանգի Նյութաուն քաղաքի նախնական դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվն աճել է՝ վերջին տվյալներով մինչեւ 27 մարդ, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:
Հրաձգության պահին դպրոցում առնվազն 600 երեխա է եղել: Պաշտոնատար անձինք հայտնել են, որ հրաձգության կազմակերպիչը սպանվել է, եւ միջադեպը դրանով ավարտվել է: ԻՆչպես տեղեկացնում է BBC-ն, դեպքի վայրում ոստիկանությունը երկու ատրճանակ է հայտնաբերել, մեկը՝ Glock, մյուսը՝ Sig Sauer մակնիշի:
‘