‘
Անպարտելի բրիտանացի Թայսոն Ֆյուրիի (25-0, 18 КО) եւ ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի (64-4, 53 КО) ռեւանշ-մենամարտը տեղի կունենա հունիսի 4-ին:
Ինչպես տեղեկացնում է բրիտանական The Mirror թերթը, բռնցքամարտիկների թիմերը մրցամարտի անցկացման ամսաթվի շուրջ համաձայնության են եկել եւ այժմ հարմար արենա են փնտրում:
«Դա ճիշտ ինֆորմացիա է: Սակայն բանակցությունները դեռ շարունակվում են, եւ ես չեմ կարող հայտնել բոլոր մանրամասները»,_ ասել է Klitschko Management Group-ի ներկայացուցիչը:
‘