‘Չինաստանի ամենահարուստ բիզնեսմենի ընկերությունը դարձել է ՖԻՖԱ-ի գործընկերը’

1460

ՖԻՖԱ-ն համագործակցության պայմանագիր է կնքել չինական Dalian Wanda Group ընկերության հետ, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Dalian Wanda Group-ը մասնագիտացել է անշարժ գույքի, «լյուքս» դասի հյուրանոցների, մշակույթի և տուրիզմի բնագավառներում: Ընկերության սեփականատեր Վան Ցզյանլինը հանդիսանում է Չինաստանի ամենահարուստ բիզնեսմենը, ում կարողությունը Forbes-ը գնահատում է 54,7 միլիարդ դոլլար:

Նախորդ տարի կոնցեռնը ձեռք բերեց Infront Sports & Media AG մարկետինգային ընկերությունը, որը գլխավորում է Ֆիլիպպ Բլատտերը՝ ՖԻՖԱ-ի նախկին նախագահի զարմիկը:

«Որպես ՖԻՖԱ-ի նախագահ՝ ես մտադիր եմ մեծ աջակցություն ցուցաբերել ազգային ասոցիացիաներին ֆուտբոլի զարգացման գործում: Եվ ես վստահ եմ, որ Dalian Wanda Group-ի հետ համագործակցությունը կօգնի մեզ շարունակել մշտական զարգացումն ու այս մարզաձևի տարածումն ինչպես Չինաստանում, այնպես էլ՝ ամբողջ աշխարհում»,- ասել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն այս պաշտոնում ստորագրած առաջին հովանավորչական պայմանագրի կնքումից հետո:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանության շուրջ ներակայացուցիչ կաշխատի Euro-2016-ի յուրաքանչյուր խաղին’
Հաջորդ հոդվածը‘Կլիչկո-Ֆյուրի ռեւանշ-մենամարտը տեղի կունենա հունիսի 4-ին’