‘
ՈւԵՖԱ-ի ղեկավարությունը դիտարկում է Չեմպիոնների լիգայի անցկացման ձևաչափը փոփոխելու հնարավոր տարբերակներ։
Հիմնական տարբերակներից մեկը ենթադրում է խմբային փուլի մասնակիցների թվի կրճատում՝ 16 ակումբ ներկայիս 32-ի փոխարեն։ Բացի այդ, խմբերի թիվը 8-ից կհասցվի 2-ի։
Այսպիսով, Չեմպիոնների լիգայի խմբային փուլում ավելի շատ հանդիպումներ կլինեն, որոնցում թոփ-ակումբները կկարողանան խաղալ միմյանց հետ։ Մրցաշարի խմբային փուլի տևողությունը կերկարաձգվի. այն կավարտվի ոչ թե դեկտեմբերին, այլ Ամանորից հետո։
ՈիԵՖԱ-ն կարծում է, որ այդ փոփոխությունները թույլ կտան մեծացնել հետաքրքրությունը մրցաշարի հանդեպ և Չեմպիոնների լիգայի հանդիպումների հեռարձակման իրավունքների վաճառքից և հովանավորների հետ պայմանագրերից ստացվող գումարները։ Ակնկալվում է, որ դրանք ուժի մեջ կմտնեն 2017-18թթ. մրցաշրջանից հետո։
‘