‘
Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին կարծում է, որ թիմն իր հաջողությունների համար պարտական է Յոհան Կրուիֆին։
Լեգենդար հոլանդացին, ով երեկ մահացավ 68 տարեկան հասակում, խաղացել է ու մարզել թիմը։ Կրուիֆը տառապում էր թոքերի քաղցկեղից։
«Նա հսկայական ազդեցություն է ունեցել համաշխարհային ֆուտբոլի վրա։ Նա փոխել է «Բարսելոնա»-ի մտածելակերպն ու խաղը։
«Բարսելոնա»-ի հաջողությունները մեծապես կապված են Կրուիֆի հետ։ Ֆուտբոլում նրան սիրում էին բոլորը, հատկապես «Բարսելոնա»-ի երկրպագուները»,- հայտարարել է Մեսսին։
‘