‘
«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունիի որդին՝ Կայ Ռունին, հորը խնդրել է՝ իր համար մարզաշապիկ գնել «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդիի անունով:
«Իմ տղաներից մեկն ինձ խնդրել է իր համար Անգլիայի հավաքականի մարզաշապիկ գնել Վարդիի ազգանունով», — Ռունիի խոսքերն է մեջբերում The Sun-ը:
Ռունին, որն Անգլիայի հավաքականի ավագն է նաև, վնասվածքի պատճառով բաց թողեց երկու ընկերական խաղերը Գերմանիայի (3-2) և Հոլանդիայի (1-2) հավաքականների հետ: Վարդին կարողացավ աչքի ընկնել երկու խաղերում էլ:
‘