‘ Ռոյս. «Գյոտցեն խելացի է, և գիտի՝ ինչն ավելի լավ կլինի իր ապագայի համար»’

1245

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Մարկո Ռոյսը Մյունխենի «Բավարիայի» իր կոլեգա Մարիո Գյոտցեին անվանել է խելացի և հոգեբանորեն կայուն մարդ: Ռոյսը դա ասել է՝ ի պատասխան այն հարցի, թե կարող է արդյոք Գյոտցեն այս մրցաշրջանից հետո վերադառնալ «մեղուների» կազմ:

«Այդ հարցն արժե տալ անձամբ Մարիոյին, «Բորուսիայի» և «Բավարիայի» ղեկավարություններին: Գյոտցեն այնքան խելացի է, որ կարող է գլուխ հանել իրավիճակից: Նա գիտի, թե որը կլինի լավագույն որոշումն իր ապագայի համար», — Ռոյսի խոսքերն է մեջբերում Sport Bild-ը:

Վերջին ժամանակներս գերմանական ԶԼՄ-ները բազմիցս հարց են բարձրացրել Գյոտցեի՝ խաղային պրակտիկա չունենալու մասին: Ինքը ֆուտբոլիստը նշել է, որ ցանկանում է նախ զրուցել «Բավարիայի» ապագա մարզիչ Կառլո Անչելոտիի հետ և հետո միայն կայացնել վերջնական որոշում: 

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնա» – «Ռեալ». հսկայական խճանկար` ի հիշատակ Յոհան Կրուիֆի’
Հաջորդ հոդվածը‘Ռունիի որդին հորը խնդրել է՝ գնել Վարդիի մարզաշապիկը’