‘
Աբխազիայի Հանրապետություն չճանաչված պետությունը հայտարարել է այն օտարերկրյա պետությունների հետ վիզային ռեժիմ սահմանելու մասին, որոնց հետ ինքը փոխադարձ անվիզա ուղևորությունների վերաբերյալ պայմանագիր չի ստորագրել:
Ապրիլի 1-ից, այդպիսով, առանց վիզայի Աբխազիա կարող են մեկնել ռուսաստանցիները, Նիկարագուայի, Տուվալուի քաղաքացիները, ինչպես նաև ևս երկու չճանաչված պետությունների՝ Մոլդովական Մերձդնեստրյան Հանրապետության և Հարավային Օսիայի քաղաքացիները:
Առանց վիզայի, ներքին անձնագրերով Աբխազիա կարող են այցելել նաև Դոնեցկի և Լուգանսկի մարզերի բնակիչները՝ դրա համար ներկայացնելով ուկրաինական ներքին անձնագիր՝ այդ մարզերի գրանցմամբ:
Այդպիսով, առանց վիզայի Աբխազիա չեն կարող մտնել նաև Վրաստանի քաղաքացիները, թեպետ ՄԱԿ-ը պաշտոնապես Աբխազիան համարում է այդ պետության մասը:
Փոխանցում է BBC-ն:
‘