‘
Մադրիդի «Ատլետիկո»-ն չի պատրաստվում վաճառքի հանել թիմի պաշտպան Խոսե Խիմենեսի տրանսֆերը: Ակումբը կարգելափակի ֆուտբոլիստի բանակցությունները Մադրիդի «Ռեալ»-ի հետ:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն՝ արքայական ակումբը հետաքրքրված էր Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով:
«Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի կարծիքով՝ 21-ամյա պաշտպանը կարևոր դերակատարություն ունի մադրիդյան ակումբում:
‘