‘Զուրաբյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ’

2583

Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար եւ կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը այսօր հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ինչպես ապրիլի 1-ից սկսված պատերազմական գործողությունների շուրջ ստեղծված իրավիճակը, Ղարաբաղյան հակամարտության զարգացումները եւ կարգավորման հեռանկարները, այնպես էլ ընտրական օրենսգրքի մշակման հետ կապված ներքաղաքական զարգացումները եւ 4+4+4 ձեւաչափով տեղի ունեցող բանակցությունները:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում Ֆրանսիայի փոխդեսպան պրն. Նիկոլա Ֆայը:

Նախորդ հոդվածը‘ՊՆ «Ուրալ»-ը գլորվել է ձորը. 1 զոհ, 6 վիրավոր’
Հաջորդ հոդվածը‘Հայկական կողմը երկու զինծառայողի դի է հայտնաբերել’