‘«Խետաֆե» – «Ռեալ Մադրիդ» ` 1-5․ Մադրիդյան ակումբը ջախջախում է hետնապահին (տեսանյութ) ‘

1976

«Կոլիսեում Ալֆոնսո Պերես» մարզադաշտում կայացած խաղում Զինեդին Զիդանի սաները 5:1 հաշվով հաղթանակ տոնեցին: «Սերուցքայինների» կազմում մեկական գոլ խփեցին Կարիմ Բենզեման, Իսկոն, Գարեթ Բեյլը, Խամես Ռոդրիգեսը և Կրիշտիանու Ռոնալդու, իսկ դաշտի տերերի միակ գոլը խփեց Պաբլո Սարաբիան:

Այս հաղթանակից հետո «Ռեալն» ունի 75 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնային» զիջելով 1 միավորով, իսկ երրորդ տեղում գտնվող «Ատլետիկոյին» գերազանցելով 2 միավորով, սակայն այս թիմերը տուրի շրջանակում իրենց խաղերը դեռ չեն անցկացրել: «Խետաֆեն» մնաց 28 միավորով՝ վերջին տեղում:

ԽԵՏԱՖԵՌԵԱԼ Մ.

1-5 (0-2)

MC

0-1՝ Քարիմ Բենզեմա 29՛, 0-2՝ Իսկո 40՛, 0-3՝ Գարեթ Բեյլ 50՛, 1-3՝ Պաբլո Սարաբիա 84՛, 1-4՝ Խամես Ռոդրիգես 88՛, 1-5՝ Կրիշտիանու Ռոնալդու 90՛

 

 

ԽԵՏԱՖԵ. 13.Վիսենտե Գուաիտա, 2.Ալվարո Պերեյրա (11.Աբդուլ Քարիմ Յոդա, 9), 5.Սանտիագո Վերգինի, 15.Կառլոս Վիգառայ, 19.Դամիան Սուարես, 8.Մեհդի Լասեն (32.Էմիլիանո Բուենդիա, 52), 10.Պաբլո Սարաբիա, 14.Պեդրո Լեոն, 22.Խուան Ռոդրիգես, 9.Ալվարո Վասկես (21.Մոի Գոմես, 62), 12.Ստեֆան Սցեպովիչ

ՌԵԱԼ Մ.. 1.Կեյլոր Նավաս, 2.Ռաֆայել Վարան, 3.Պեպե, 12.Մարսելո, 15.Դանիել Կարվախալ (6.Նաչո, 52), 8.Տոնի Կրոոս, 10.Խամես Ռոդրիգես, 22.Իսկո, 7.Կրիշտիանու Ռոնալդու, 9.Քարիմ Բենզեմա (20.Խեսե, 67), 11.Գարեթ Բեյլ (18.Լուկաս, 57)

Զգուշացում՝ Դամիան Սուարես 43՛ (Խ), Ալվարո Վասկես 61՛ (Խ), Պեդրո Լեոն 78՛ (Խ), Մոի Գոմես 85՛ (Խ), Նաչո 90՛ (Ռ) ; Մրցավար՝Ալֆոնսո Ալվարես Իսկյերդո (Իսպանիա)

 

37

ԳՆԴԱԿԻ %

63

12 (5)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

21 (11)

10

ՏՈՒԳԱՆՔ

10

5

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

6

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

2

Նախորդ հոդվածը‘Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն’
Հաջորդ հոդվածը‘«Բավարիա»-«Շալկե»՝ 3:0, Լևանդովսկին՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)’