‘
Թենիսի Ավստրալիայի Բաց առաջնության կազմակերպիչները հրապարակել է մրցանակային հիմնադրամի բաշխման ձեւաչափը: Մրցանակային հիմնադրամը կազմում է 30 միլիոն ավստրալիական դոլար, որը ռեկորդային այս մրցաշարի պատմության մեջ:
Հաղթողները կստանան 2 430 000 ավստրալիական դոլար: Առաջին շրջանի մասնակիցները կստանան 27 600 (32,7%-ով ավելի, քան նախորդ տարի), երկրորդ շրջանի մասնակիցները` 45 500 (36,6%-ով ավելի), իսկ երրորդ շրջանում` 71 000 դոլար (30%):
Բացի այդ, զուգախաղերի մրցաշարի մասնակիցները նույնպես կստանան 30% ավել, քան նախորդ տարի, հայտնում է Tennis.com.au-ն:
‘