‘
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը դեկտեմբերի 20-ին հավանություն է տվել երկրի 2013 թվականի ռազմական բյուջեի նախագծին: Օրինագծով կողմ է քվեարկել Կոնգրեսի ստորին պալատի 315 անդամ, 107-ը դեմ են արտահայտվել: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությանը:
Օրինագծով նախատեսվում է ռազմական կարիքների համար հատկացնել 633 մլրդ դոլար, այսինքն` 1,7 միլիարդով ավելի, քան ավելի վաղ առաջարկել էր նախագահ Բարաք Օբաման: Ենթադրվում է, որ Սենատը բյուջեի նախագծին հավանություն կտա մինչեւ ընթացիկ շաբաթվա վերջը, ինչից հետո փաստաթուղթը կներկայացվի նախագահի ստորագրմանը:
‘