‘Յայա Տուրեն` 2012թ. Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ’

756

«Մանչեսթեր Սիթիի» իվուարիյցի կիսապաշտպան Յայա Տուրեն երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Այդ մասին հայտարարվել է Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի նիստում, որ կայացել է Գանայի մայրաքաղաք Աքրայում:

Լավագույն ֆուտբոլիստի համար պայքարում Տուրեն գերազանցել է իր հայրենակցին` չինական «Շանհայ Շենհուա» ակումբի հարձակվող Դիդյե Դրոգբային եւ «Բարսելոնայի» կամերունցի հարձակվող Ալեքսանդր Սոնգին:

Այս տարի Տուրեն Կոտ-դ’Իվուարի հավաքականի հետ միասին Աֆրիկայի Գավաթի եզրափակիչ հասավ, իսկ «Մանչեսթեր Սիթիի» կազմում դարձավ Անգլիայի չեմպիոն:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ ռազմական բյուջեն կկազմի 633 մլրդ դոլար’
Հաջորդ հոդվածը‘Սպառողների միության նախագահ. Ուշադիր եղեք ու Բաղրամյան 26-ին մի մեղադրեք’