‘
Մոսկվայի «Սպարտակի» խաղացողները՝ Անդրեյ Դիկանը, Դե Զուեւը, Խուրադոն, Չելստրյոմը, Մակգիդին, Սուխին, Բիլյալետդինովը, Ինսուրալդեն եւ Ռեբրովը շնորհավորել են երկրպագուներին գալիք Նոր Տարվա կապակցությամբ:
«Սպարտակի» երկրպագուներին առանձին ցանկանում եմ շատ մեծ համբերություն: Դա մեզ անհրաժեշտ է: Մենք սիրում եւ հարգում ենք Ձեզ»,- ասել է Դիկանը:
«Միասին մենք կարող ենք հասնել առաջատարներին, եւ, միգուցե, չեմպիոն դառնալ»,- նշել է Բիլյալետդինովը:
Հիշեցնենք, որ «Սպարտակի» կազմում հաջորդ տարի իր նորամուտը կնշի Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:
‘