‘
ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը մեկնաբանել է շվեդական Sverigedemokraterna ծայրահեղ աջ կուսակցության «խայթոցները», որոնք ակնարկում են Իբրահիմովիչի ծագումը, հաղորդում է Expressen-ը:
«Ֆուտբոլն ու քաղաքականությունը անհամատեղելի են: Ֆուտբոլը մարզաձեւ է, որով պետք է զբաղվել ամեն օր: Կապ չունի, թե որտեղից ես: Ահա թե ինչու ենք ֆուտբոլ խաղում: Մի խառնեք ինձ քաղաքականությանը, ինձ ոչ ոքի հայտարարությունները չեն հետաքրքրում, ինչպիսի բնույթ էլ որ դրանք կրեն: Ես Շվեդիան ներկայացնում եմ այնպես, ինչպես կարող եմ: Մնացածների խոսքերի վրա թքած ունեմ»,- ասել է Իբրահիմովիչը:
‘