‘
Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր, ռուս գործարար Ռոման Աբրամովիչը թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ 150 միլիոն ֆունտ կհատկացնի, տեղեկացնում է Sunday Express-ը:
Պարբերականի տվյալներով, այդ գումարից 50 միլիոնը «Չելսին» կհատկացնի Մադրիդի «Ատլետիկոյի» կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյին ձեռք բերելու համար: Եվս 35 միլիոն ֆունտ լոնդոնյան ակումբը մտադիր է վճարել Դոնեցկի «Շախտյորի» բրազիլացի կիսապաշտպան Վիլիանի համար:
Երկու ֆուտբոլիստներն են կարող են մրցակցել «Չելսիի» ներկայիս հիմնական հարվածային ուժի՝ իսպանացի Ֆերնանդո Տորեսի հետ:
Նախատեսվում է նաեւ թիմ վերադարձնել Ռոմելու Լուկակուին, որը վարձավճարով հանդես է գալիս «Վեսթ Բրոմվիչում»:
‘