‘
Մադրիդի «Ռեալը», մեծ հավանականությամբ, կհրաժարվի Emirates ավիաընկերության հետ համագործակցությունից, որը 2013/14 մրցաշրջանից պետք է դառնար ակումբի գլխավոր հովանավորը:
«Ռեալի» նոր հովանավորը պետք է դառնա Air Portugal ավիաընկերությունը, որը պատրաստ է «Ռեալին» տարեկան 27 միլիոն եվրո վճարել, ինչը 5 միլիոնով ավելի է, քան Emirates-ի առաջարկը:
Նշենք, որ «Ռեալի» եւ Air Portugal-ի միջեւ միջնորդությունն իրականացրել է հանրահայտ ֆուտբոլային գործակալ Ժորժե Մենդեշը, որը «Ռեալում» ներկայացնում է մի քանի խաղացողներ շահերը:
‘