‘
Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողով 2013-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրման փաստաթղթերն է ներկայացրել անկուսակցական Պավլիկ Սարգսյանը և առաջին կին թեկնածուն` Մամուլի Ազգային ակումբի նախագահ անկուսակցական Նարինե Մկրտչյանը: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ մամլո խոսնակ Հերմինե Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղը առաջադրման փաստաթղթերն է ներկայացրել Սերժ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը, Վարդան Սեդրակյանը, Մհեր Հայրապետյանը, Արամ Հարությունյանը և Անդրեաս Ղուկասյանը:
‘