‘
Մոլդովայի գլխավոր դատախազ Վալերի Զուբկոն մարդասպանության մեջ է մեղադրվում: Ըստ երկրում ձևավորված «Հակամաֆիա» ընդդիմադիր շարժման առաջնորդ Սերժիու Մոկանուի տարածած հայտարարության՝ 2012 թ. դեկտեմբերի 23-ին դատախազը որսի ժամանակ պատահաբար գնդակահարել է Քիշնևի բնակիչ, 1978 թ. ծնված Սորին Պաչուին, գրում է Moldnews լրատվականը:
Մոկանուի խոսքերով՝ դեպքի ականատես են եղել Քիշնևի վերաքննիչ պալատի նախագահ Իոն Պլեշկան, հեռուստա- և ռադիոհեռարձակման համակարգող խորհրդի անդամ Նիկոլայ Դամասկինը և տեղացի անտառապահներից մեկը:
Ինքը Զուբկոն դեպքից հետո ցանկացել է մեղայականով հանդես գալ, սակայն, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, երկրի կառավարության ներկայացուցիչները արգելել են դատախազին նման քայլի դիմել:
‘