‘
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն, որը Ժոզե Մոուրինյոյի եւ Խոսեպ Գվարդիոլայի հետ պայքարում ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվեց 2012 թվականի լավագույն մարզիչ, նշել է, որ Իսպանիան գերիշխում է ֆուտբոլային աշխարհում:
«Հպարտ եմ, որ միանգամից երկու իսպանացի մասնագետ ընդգրկվել էին լավագույն եռյակում: Դա ցույց է տալիս, մեր երկիրը այսօր գտնվում է ֆուտբոլի գագաթնակետում:
Երջանիկ եմ տեսնել, որ տարվա խորհրդանշական հավաքականում բոլորը հանդես են գալիս Իսպանիայում: Դա հրաշալի է արտացոլում այն պահը, որ մենք ապրում ենք»,- Դել Բոսկեի խոսքն է մեջբերում Goal.com-ը:
‘