‘Խուլիո Իգլեսիասը համերգ կտա Երևանում’

1223

Խուլիո Իգլեսիասը մարտի 18-ին համերգ կտա Երեւանում: Այս մասին տեղեկանում ենք 69-ամյա իսպանացի աշխարհահռչակ երգչի պաշտոնական կայքից: Հայ հանդիսատեսը նրա կատարումները կվայելի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հայտնում է bravo.am-ը:

Նշենք, որ իր կարիերայի ընթացքում Խուլիո Իգլեսիասը վաճառել է ավելի քան 300 միլիոն ձայնասկավառակ ու ճանաչվել իսպանալեզու կոմերցիոն ամենահաջող կատարողը: Նա բազմիցս մասնակցել է “Եվրատեսիլ” երգի մրցույթին, արժանացել է երաժշտության ասպարեզում ամենահեղինակավոր մրցանակներից  “Գրեմմի”-ի:

Հայտնի երգիչն ութ երեխա ունի, որոնց թվում` Էնրիկե Իգլեսիասը: 2010 թվականի օգոստոսի 28-ին նա ամուսնացել է հոլանդացի նախկին մոդել Միրանդա Ռինսբուրգերի հետ, որի հետ համատեղ կյանքով է ապրում վերջին 20 տարին:

Նախորդ հոդվածը‘Ցիանիդի արտահո՞սք Սարսանգի ջրամբարում’
Հաջորդ հոդվածը‘Դել Բոսկե. Իսպանիան գտնվում է ֆուտբոլային աշխարհի գագաթնակետում’