‘
Սննդամթերքի անվտագության պետական ծառայությունը ներկայացնում է քանի պարզ ցուցումներ, որոնց հետևելու արդյունքում խանութից կամ շուկայից գնված միսը կլինի անվնաս ու որակյալ:
Առաջին` միս գնելու դեպքում ստուգեք վաճառողի մոտ անասնաբուժասանիտարական փորձաքննությունը (ԱԲՍՓ) հավաստող փաստաթղթի առկայությունը:
Երկորդ՝ միսը, որն անցել է անասնաբուժասանիտարական փորձաքննություն, պետք է պարտադիր ունենա դրոշմակնիք: Ստուգեք մսի վրա դրոշմակնիքի առկայությունը:
Երրորդ՝ եթե գնում եք նախորդ օրվա միս, պահանջեք կրկնակի փորձաքննությունը հաստատող թերթիկը: Բացի այս ամենից, արժե հիշել մսի որակի մասին նախնական տեղեկատվություն տվող մի քանի ազդակների մասին:
Որակյալ սառեցված միսը պետք է ունենա՝
1.Իրեն հատուկ գույն։ Եթե միսը երկար է մնում տաղավարին, այն դառնում է ավելի մուգ և չոր: Համարվում է, որ որքան թարմ է կտորը (վարդագույն կամ բաց կարմիր), այնքան ավելի լավ, քանի որ մուգ կարմրաշագանակագույն երանգները խոսում են այն մասին, որ Ձեր առջև ծեր կենդանի է:
2. Դուրեկան հոտ:
3. Սպիտակ կամ կաթնագույն ճարպ (տավարինը կոշտ է, չի քսվում, այլ փշրվում է, խոզինը փափուկ է, վարդագույն երանգով, ոչխարինը խիտ է և դեղնավուն չէ): Տավարի մսի ճարպային շերտերը դեղին են, հորթի մսինը՝ սպիտակ. եթե ճարպի արտաքին շերտը մսից բաժանված է բաժանարար թաղանթով, ապա դա նշանակում է որ կենդանին ծեր է եղել:
4.Վերին բարակ կեղևը խամրած է, վարդագույն կամ կարմիր: Կարմիր մսի կտրվածքի մակերեսին առկա է մոխրագույն փառ, որը նրան տալիս են սառույցի բյուրեղները: Եթե մատը դնեք մակերեսին, պետք է գոյանա վառ կարմիր բիծ:
Երկրորդային սառեցումից հետո մսի որակը դառնում է ավելի վատը․ գունավորումը դառնում է բալագույն, իսկ մատով հպվելուց հետո գույնը չի փոխվում:
Եթե ընտրում եք սառեցված մթերք, ուշադրություն դարձրեք, որպեսզի դրա վրա չլինեն ձյուն կամ արյունոտ սառցե ներհոսքեր. դա խոսում է այն մասին, որ կտորը ենթարկվել է մի քանի սառեցման:
Խոզի մսի ընտության հիմնական չափանիշները
Խոզի մսի ընտրության ժամանակ ուշադրություն դարձրեք դրա կաշվին. այն պետք է լինի սպիտակ, առանց ավելորդ բծերի: Դա նշանակում է որ կենդանին առողջ է եղել:
Որակյալ թարմ խոզի միսը պինդ է, առաձգական, անհոտ և գործնականում առանց թաղանթի:
Միսը պետք է լինի բարակ, մարմարի նման ճարպային շերտերով: Երիտասարդ կենդանիների մոտ միսը բաց վարդագույն է, ծեր կենդանիների մոտ` ավելի մուգ: Եթե խոզի միսը ավելի քան մուգ է և պատված է թաղանթով, ապա միսը կլինի չոր և կոպիտ:
Որակյալ ճարպը խիտ է, սպիտակ կամ կաթնագույն, այլ ոչ թե վարդագույն կամ դեղնավուն:
Ոչխարի կամ գառան մսի ընտրության հիմնական չափանիշները
Առավել թանկ է գնահատվում երիտասարդ ոչխարի կամ գառան միսը, որի տարիքը չի գերազանցում 18 ամիսը, և որը պիտանի չի բազմացման համար: Գնահատվում է նաև բտած ոչխարների միսը, որոնց տարիքը չի գերազանցում 3 տարին: Իմանալ՝ երիտասարդ է արդյոք եղել կենդանին, կարելի գույնի միջոցով: Որքան բաց երանգ ունի միսը, այնքան կենդանին երիտասարդ է եղել: Գառան միսն ունի խամրած վարդագույն երանգ, ավելի հասուն կենդանու միսն ունի խամրած կարմիր կամ կարմրաշագանակագույն երանգ: Ճարպը սպիտակ է և հեշտ առանձնանում է: Վատ կերակրված և ծեր ոչխարների միսը մուգ կարմիր է, իսկ ճարպը` դեղնավուն:
Եթե ճարպը փխրուն է, նշանակում է միսը պահել են սառեցման խցիկում:
Ինչպե՞ս խուսափել փչացած, նեխած, առողջության համար վնասակար մսի ձեռքբերումից, ինչպիսի՞ նշաններով այն ճանաչել
Որոշ նշաններով կարելի է որոշել, թե արդյոք փչացած է միսը, օրինակ` մսի մոխրագույն երանգավորումով: Կտորի մակերեսին կպչուն լորձի առկայությունը խոսում է մանրէների առկայության մասին: Ալ կարմիր և մոխրագույն բծերը և արյան կուտակումները բացահայտ վկայում են սխալ սառեցման և պահպանման մասին:
Ուշադիր զննեք կենդանու ճարպը. եթե միսը թրջել են կալիումի պերմանգանատի (марганцовка) լուծույթում՝ մսին թարմ տեսք տալու համար, ապա ճարպը ստանում է վարդագույն երանգ: Ցանկացած մսի շաղված եզրերը վկայում են այն մասին, որ այն թաթախվել է քացախաթթվի լուծույթում:
Մսի հիմնական խաբեությունները կապված են ներկման հետ՝ ածխաթթու գազում պահելով, կամ ներկանյութերի օգտագործմամբ: Եթե ի հայտ են եկել կասկածներ՝ կապված գունանյութերի օգտագործման հետ, ապա կատարեք կտրվածք մսի կտորի վրա, և զննեք գունանյութերի ներթափանցման աստիճանը:
Վերցրեք Ձեզ հետ թղթե անձեռոցիկ: Անձեռոցիկը դրեք մսի վրա և պահեք այն մի քանի վայրկյան: Եթե միսը ֆիկսինով մշակում է անցել, ապա Դուք անձեռոցիկի վրա կտեսնեք վառ վարդագույն հետք: Միսը նաև պետք է լինի լավ արնազրկված, անձեռոցիկի վրա չպետք է լինեն արյան ակնհայտ հետքեր:
Կա թարմ միսը փչացածից տարբերելու մեկ այլ տարբերակ ևս, եթե միսը ոսկորով է: Միսը չպետք է առանձնանա ոսկորից. փորձեք թեթևակի քաշել այն մասում, որտեղ միսը ամրացած է ոսկորին: Եթե միսը հեշտությամբ առանձնանում է, ապա դա հստակ նշան է այն բանի, որ Ձեր առջև նեխած միս է:
‘