‘
Ստեփանակերտի օդանավակայանից չվերթ չիրականացնելու պատճառները զուտ տեխնիկական են: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը: Նա չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ խնդիրների մասին է խոսքը՝ պատճառաբանելով, թե դրանց մասին դժվար է բանավոր խոսել ու բացատրել:
«Օրինակ, սարքերից մեկը շարքից դուրս է եկել, հիմա սարքում են: Մոտակա օրերին այդ խնդիրները կլուծվեն»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է համապատասխան մասնագետներին՝ օդաչուներ, ուղեկցորդուհիներ, ապա Ադբաշյանը հավաստիացրեց, որ կան մասնագետներ՝ «ինչքան որ պետք է»:
‘