‘
Ճապոնիայի կրտսեր դպրոցներից մեկում Հիրոսիմայի ռմբակոծությունից հետո առաջացած ատոմային սնկի բացառիկ լուսանկար է հայտնաբերվել:
Հիրոսիմայի խաղաղության թանգարանի ղեկավարի խոսքերով՝ պատմաբանները տեղյակ են եղել նման լուսանկարի գոյության մասին, սակայն բուն լուսանկարը հայտնաբերվել է միայն այժմ: Լուսանկարը գտնվել է Հիրոսիմայի Հոնկավա կրտսեր դպրոցին պատկանող բազմաթիվ պատմական փաստաթղթերի մեջ, գրում է РИА \”Новости-ն:
Հիշեցնենք, որ ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքները ԱՄՆ-ի կողմից ատոմային ռմբակոծության են ենթարկվել 1945 թ. օգոստոսի 6-ին և 9-ին: Ռմբակոծության հետևանքով Հիրոսիմայում զոհվել է 140 հազար, իսկ Նագասակիում՝ 70 հազար մարդ:
‘