‘
FIFPro-ի գլխավոր քարտուղար Տեո վան Սեգելենը զայրույթով է արձագանքել հունվարի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ռուսաստանի Պետդումա ներկայացրած «պայմանավորված խաղերի մասին օրենքի» նախագծի փաստին:
Ռուսական կառավարությունը պատրաստում է մի օրենք, որը թույլ կտա մարզիկներին մինչեւ 7 տարի բանտ նստեցնել պայմանավորված խաղերի համար: Կատարյալ հիմարություն: Լավ կլիներ, որ ռուսական կառավարությունը իր էներգիան ուղղեր իր երկրում կազմակերպված հանցագործության դեմ պայքարին»,- իր տվիտերում նշել է Վան Սեգելենը
‘