‘
Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն պատմել է «Նապոլիի» հանդեպ իր հակակրանքի մասին:
«Ես հակակրանք ունեմ ոչ թե առանձին խաղացողների, այլ, ավելի շուտ, ամբողջ թիմի նկատմամբ: Իմ նման վերաբերմունքը նեապոլցիների նկատմամբ ավելի խորացավ Իտալիայի Գավաթի եզրափակիչի եւ Սուպերգավաթի շատ կոշտ կոպիտ հանդիպումներից հետո:
Երբ մենք հանդիպում ենք «Նապոլիի» հետ, ինձ հետ ինչ որ անբացատրելի բան է տեղի ունենում: Տանել չեմ կարողանում այդ թիմին»,- Մարկիզիոյի խոսքն է մեջբերում Sports.ru-ն:
‘