‘
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը ողջունել է Սիրիայի ընդդիմադիրներին՝ ուղղաթիռների «Թաֆթանազ» կայանը գրավելու առթիվ, և հայտարարել է, որ այդ գործողությունը վկայում է ապստամբների բանակի հզորացման մասին: Նուլանդի կարծիքով՝ ավիաբազայի կորուստը կխարխլի նախագահ Բաշար Ասադի դիրքերը Սիրիայի հյուսիսում: Միևնույն ժամանակ, Նուլանդը չի մեկանաբանել այն, որ ավիաբազայի գրոհին մասնակցել են իսլամիստական բրիգադներ, այդ թվում՝ նաև «Ալ-Նուրսի ճակատը», որն ընդգրկված է ԱՄՆ-ի կողմից «ահաբեկչական» հայտարարված կազմակերպությունների ցանկում, հաղորդում է lenta.ru-ն:
«Թաֆթանազը», որի պաշարումը շարունակվում էր մի քանի շաբաթ, իսկ գրոհը՝ գրեթե երեք օր, իր նշանակությամբ Սիրիայի ՌՕՈՒ ուղղաթիռային երկրորդ և երկրի հյուսիսում՝ ամենախոշոր բազան է: Ապստամբները հայտարարել են, որ մտադիր չեն այն պահել, իրենց գլխավոր նպատակը ավիաբազայի ենթակառույցները և ուղղաթիռները շարքից հանելն է, որպեսզի առաջիկայում դրանց օգտագործումն անհնար լինի: Միևնույն ժամանակ, նրանք մաքրազարդել են զենքի ու զինամթերքի՝ բազայի տարածքում տեղակայված պահեստները:
‘