‘
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են վարել մի քաղաքականություն, որը ուղղված է պատմության աղավաղմանը և Հայոց պատմամշակութային ժառանգության ոչնչացմանը, որի վառ վկայությունն է Ջուղան, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:
Համացանցում տեղադրված մի շարք կայքեր, որոնք ներկայացնում են հայկական պատմամշակութային ժառանգությունը` հակասում են իրենց կողմից տարվող հակահայկական քարոզչությանը, ինչի համար էլ պարբերաբար ենթարկվում են կիբերհարձակումների:
Այս համատեքստում, պատահական չէ, որ երեկ հակերային հարձակման է ենթարկվել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հուշարձանների տեղեկատվական շտեմարանի կայքը /www.armmonuments.am/, քանի որ այնտեղ ներկայացված մշակույթը հակասում է ադրբեջանական քարոզչությանը և լույս սփռում իրականության վրա:
Այսօր արդեն հաջողվել է վերականգնել կայքի աշխատանքները:
‘