‘
2013 թվականի ՀՀ նախագահական ընտրություններում չկա այն թեկնածուն, որին միանշանակ կգնան ընդդիմադիրների ձայները: Այս ընտրությունների առանձնահատկությունը հենց սա է: Նման տեսակետ հայտնեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Այստեղ կարևոր չէ այն, թե ով կհաղթի,այստեղ կարևորը երկրի վիճակն է: Ես առաջարկել էի ընտրություններից 10 օր առաջ Սերժ Սարգսյանին միայնակ թողնել ընտրապայքարում: Համոզված եմ, որ նա 50 տոկոսի շեմը չի հաղթահարի: Տեսեք՝ ովքեր են կանգնած Սերժ Սարգսյանի կողքին: Արթուր Բաղդասարյանն է, ով ասում է՝ «հենվեք մեզ վրա»: Մեկել «Կարգին հաղորդման» մեջ էր Հովհաննես Ազոյանը Արկադիին ասում «հենվիր ինձ վրա»»:
Նախագահի թեկնածուն դժգոհեց՝ իրեն ուղիղ եթեր չեն տրամադրում. «Ուղիղ եթերը իմ առաջ փակված է: Ասում են 5 տարի չես երևացել: Ցույց չեք տվել: Տեսեք՝ քանի հարցազրույց եմ տվել էլեկտրոնային լրատվամիջոցներին: Հեռուստատեսությունից չեն կանչում: Իրենց հաճելի է ցույց տալ այն մարդկանց, որոնք թեկուզ ընդդիմադիր, բայց ասում են միշտ նույն բանը»,-Հարությունյանի խոսքերն է մեջբերում panarmenian.net-ը:
‘