‘
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է.
Հունվարի 12-ին` ժամը 11.30-ի դրությամբ, սաստիկ ձնաբքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակվել է Երնջատապ-Բուժական ավտոճանապարհը:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
‘