‘
Հունվարի 16-ին ՊՆ-ին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով վթարի հետևանքով կապիտան Հուսիկ Ստեփանյանին այսօր տեղափոխել են Երևան՝ զինվորական հոսպիտալ: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեցին Եղեգնաձորի հիվանդանոցից:
Բժիշկի խոսքով՝ սպայի վիճակը գնահատվել է լավ, ստացել էր մարմնական վնասվածքներ, մասնավորապես խախտվել էր ուսահոդը:
Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, վարորդ, շարքային Արթուր Վարազդատի Գևորգյանն իրեն ամրակցված «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոմայրուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով Ա.Գևորգյանը տեղում մահացել է,ր իսկ կապիտան Հուսիկ Ջանիբեկի Ստեփանյանը տեղափոխվել էր հիվանդանոց:
‘