‘Լևոն Զուրաբյանը՝ ԵԽԽՎ պատվիրակներին. Ընտրությունները չեն կարող համարվել մրցակցային’

1198

Հունվարի 17-ին Հայ Ազգային Կոնգրես խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հանդիպել է ԵԽԽՎ պատվիրակությանը՝ Կարին Վոլդսեթի գլխավորությամբ: Պատվիրակությունը Հայաստանում է գտնվում առաջիկա նախագահական ընտրությունների նախաշեմին ընտրական օրենսդրությունը և քարոզարշավը դիտարկելու նպատակով:

Կոնգրեսի լրատվական ծառայությունից iLur.am-ին հայտնում են, որ պատվիրակության խնդրանքով Լևոն Զուրաբյանը ներկայացրել է Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը, իշխանությունների կողմից ստեղծված լայնամասշտաբ ընտրակեղծարարության մեքենան, որը բացառում է արդար և թափանցիկ և մրցակցային ընտրությունների անցկացումը երկրում, ընդդիմությանը սատարող գործարարների շարունակական հետապնդումները: Ներկայացվել է նաև այն պատճառները, որոնք վճռորոշ դեր են խաղացել Հայ Ազգային Կոնգրեսի՝ ընտրությունների չմասնակցելու որոշում կայացնելու հարցում: Նշվել է նաև, որ այն հանգամանքը, որ բացի Կոնգրեսից մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերը ևս հրաժարվել են մասնակցել նախագահական ընտրություններին, ցույց է տալիս, որ առաջիկա ընտրությունները չեն կարող համարվել մրցակցային:

Նախորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԽԽՎ պատվիրակության անդամներին’
Հաջորդ հոդվածը‘Երկնքում ծնված աղջիկը. ինքնաթիռում փոքրիկ Հասմիկի ծնունդը բորտուղեկցորդուհի Հասմիկի համար «ամենապայծառն ու անմոռանալին» էր’