‘
Ալժիրի արևելքում գտնվող «Ին-Ամենաս» նավթագազային հանքավայրում դեռ 7 պատանդ է պահվում, այդ թվում՝ 3 բելգիացի, 2 ամերիկացի, 1 ճապոնացի և 1 բրիտանացի, հայտնում է France-Presse-ը:
Այն մասին, որ համալիրում դեռ պատանդներ կան, հայտնի է դարձել նրանց պահող ահաբեկիչների հայտարարությունից:
Ավելի վաղ խմբավորման առաջնորդներից մեկը ԱՄՆ իշխանություններին առաջարկել էր 2 ամերիկացի պատանդների փոխանակել Միացյալ Նահագներում բանտում պահվող երկու գրոհայինների հետ:
Բացի այդ, Ալժիրի հատուկ ծառայությունների տվյալներով՝ անհայտ կորած են նավթագազային հանքավայրի աշխատակիցներից 18-ը, այդ թվում՝ 10 ճապոնացի և 8 նորվեգացի:
‘