‘
Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Սերխիո Ռամոսը կարող է դառնալ ֆուտբոլի պատմության ամենակոպիտ խաղացողը: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Աղբյուրի համաձայն՝ 32-ամյա ֆուտբոլիստը միանգամից մի քանի հակառեկորդ է սահմանել: Ներկա պահին իսպանացին «արքայական ակումբ»-ի և Լա Լիգայի պատմության ամենաշատ կարմի քարտեր ստացած ֆուտբոլիստն է:
Նշենք, որ վերջինս նաև Չեմպիոնների Լիգայում ամենաշատ զգուշացումներ ստացած ֆուտբոլիստն է:
‘