‘
Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրի շրջանակում «Արսենալ»-ը սեփական հարկի ներքո 4:1 հաշվով ջախջախեց «Վորսկլա»-ին:
Խաղի հաշիվը 32-րդ րոպեին բացել է Օբամեյանգը: Երկրորդ կեսի մեկնարկում Մխիթարյանի փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց Ուելբեքը: 56-րդ րոպեին հայազգի կիսապաշտպանը ևս մեկ գոլային փոխանցում կատարեց. իր երկրորդ գոլը խփեց Օբամեյանգը: 74-րդ րոպեին «զինագործներ»-ի առավելությունը քառապատկեց Օզիլը: 3 րոպե անց հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Չեսնակովը: Խաղավաերջում ուկրանիական թիմի կազմում երկրորդ գոլը հեղինակեց Շարպարը:
Հարկ է նշել, որ Մխիթարյանը հանդիպմանը մասնակցեց ամբողջությամբ:
ԱՐՍԵՆԱԼ-ՎՈՐՍԿԼԱ | 4-2 (1-0) |
1-0՝ Պյեր-Էմերիկ Օբամեյանգ 32՛, 2-0՝ Դանի Ուելբեք 48՛, 3-0՝ Պյեր-Էմերիկ Օբամեյանգ 56՛, 4-0՝ Մեսութ Օզիլ 74՛, 4-1՝ 77՛, 4-2՝ Վյաչեսլավ Շարպար 90՛ |
ԱՐՍԵՆԱԼ. 19.Բերնդ Լենո, 5.Սոկրատիս Պապաստատոպուլոս, 12.Շտեֆան Լիխշտայներ, 16.Ռոբ Հոլդինգ, 18.Նաչո Մոնրեալ, 4.Մոհամեդ Էլ Նենի, 7.Հենրիխ Մխիթարյան, 11.Լուկաս Տոռեյրա (29.Մատեո Գյուենդուզի, 57), 14.Պյեր-Էմերիկ Օբամեյանգ (10.Մեսութ Օզիլ, 57), 17.Ալեքս Իվոբի (55.Էմիլ Սմիթ Ռոու, 70), 23.Դանի Ուելբեք |
ՎՈՐՍԿԼԱ. 1.Բոգդան Շուստ, 17.Chesnakov, 66.Artur, 4.Perduta, 11.Վյաչեսլավ Շարպար, 29.Kravchenko (6.Sklyar, 70), 30.Ալեքսանդր Կոբախիձե (9.Sergiychuk, 78), 44.Dallku, 82.Պավել Ռեբենոկ, 10.Վլադիսլավ Կուլաչ (14.Careca, 75), 26.Kolomoets |
Զգուշացում՝ Վյաչեսլավ Շարպար 19՛ (Վ) ; Մրցավար՝ Բարտ Ֆերտենտեն (Բելգիա) |
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ | ||
68 | ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % | 32 |
15 (5) | ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) | 5 (3) |
12 | ՏՈՒԳԱՆՔ | 8 |
7 | ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ | 1 |
1 | ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ | 2 |
‘