‘
Մոլդովայի խորհրդարանը հաստատել է երկրի գլխավոր դատախազ Վալերի Զուբկոյի հրաժարականը, հայտնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազի հրաժարականի պատճառ է դարձել նախորդ տարվա դեկտեմբերի 23-ին Զուբկոյի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ որսի ժամանակ տեղի ունեցած սպանությունը: Որսի բոլոր մասնակիցները 2 շաբաթ շարունակ հանրությունից գաղտնի են պահել ողբերգական իրողությունը: Այն հետագայում հրապարակվել է \”Անտիմաֆիա\” շարժման առաջնորդ Սերժիու Մոկանուի կողմից, որը սպանության մեջ մեղադրել է գլխավոր դատախազին: Հետագայում գլխավոր մեղադրյալ է դարձել Քիշնևի վեաքննիչ պալատի նախագահ Գեորգի Կրեցուն:
Սպանությունը քաղաքական սկանդալ է առաջացրել Մոլդովայի իշխող կոալիցիայում: Լիբերալ-դեմոկրատական կուսակցությանը հարող վարչապետ Վլադիմիր Ֆիլատը ստիպված է եղել պահանջել կոալիցիոն մյուս կուսակցությանն անդամակցող Զուբկոյի հրաժարականը:
‘