‘
Թուրքիայում DHKP-C (Ժողովրդա-ազատագրական կուսակցություն-ճակատ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի շրջանակներում ձերբակալվել են ինը փաստաբաններ, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: Ձերբակալվածների թվում է Թուրքիայի ժամանակակից իրավաբանների ընկերության նախագահ Սելչուկ Կոզագաչլին:
DHKP-C-ն մարքսիստական գաղափարախոսություն է դավանում և հակաամերիկյան ու հականատօ-ական հայացքներ ունի: Նրա գործունեությունը հիմնականում ֆինանսավորվում է զինված թալանի և ռեկետի շնորհիվ: 80-ական թթ. վերջին կազմակերպությունը պայքար էր մղում թուրքական անվտանգության և բանակի սպաների դեմ: 1990 թ. կազմակերպությունը հարձակումների նոր շարք սկսեց ամերիկյան զինվորականների նկատմամբ՝ բողոքելով Պարսից ծոցի պատերազմի դեմ: Սպանվեց ԱՄՆ ՌՕՈՒ երկու սպա, ևս մեկը վիրավորվեց: 1992 թ. խմբավորումը հրթիռ արձակեց Ստամբուլում ամերիկյան հյուպատոսարանի ուղղությամբ, հաղորդում է Trend-ը:
‘