‘
Իրանում հայտնաբերվել է «Կարմիր հոկտեմբեր» անունը կրող համակարգչային վիրուսը, հայտնում է ILNA լրատվական գործակալությունը:
Իսլամական հանրապետության կապի և տեխնոլոգիաների փոխնախարար Ալի Հաքիմ-Ջավադիի խոսքերով՝ մասնագետներին հաջողվել է կանխել վիրուսի չարտոնված մուտքը տեղական կազմակերպությունների և հաստատությունների համակարգչային ցանց:
«Գաղտնի տեղեկատվություն ստանալու նպատակով վիրուսը փորձել է մուտք գործել դիվանագիտական կազմակերպությունների համակարգչային ցանցեր»,- ասել է Հաքիմ-Ջավադին:
‘