‘
«Mundo Deportivo»-ն հայտնում է, որ ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվո Նեյմարը չի ստացել ոչ մի ձայն FIFA-ի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար:
Նրա միավոր չեն տվել նույնիսկ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն և ավագ Միրանդան: Տիտեն իր ձայները տվել է Լուկա Մոդրիչին, Մոհամեդ Սալահին և Կրիշտիանու Ռոնալդուին: Իսկ Միրանդան Ռոնալդուին, Կիլիան Մբապպեին և Մոդրիչին:
Հիշեցնենք, որ երեկ կայացած մրցանակաբաշխության արդյունքում, տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվել Լուկա Մոդրիչը:
‘