‘
Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը որոշել էր իր 50-ամյակը նշել յուրօրինակ ձևով, և դա նրան հաջողվել է:
Նա իր ծննդյան օրը ուղղաթիռ է վարձակալել, «Գրանդ-Կանյոն» ազգային պարկում ուղղաթիռվ վեր բարձրացել, ապա խիզախորեն ցած է թռել «տարզանկայով»:
«Տպավորությունները փոխվում են՝ սարսափից մինչև երանություն»,- ասել է Սմիթը թռիչքից հետո:
Դերասանի թռիչքին հետևել են նրա ընկերներն ու բարեկամները, այդ թվում՝ կինը՝ դերասանուհի Ջադա Փինքեթը, և երեք զավակները:
Մինչ թռիչք գործելը Սմիթն «Ինստագրամում» գրել էր, որ եղել է փորձնական թռիչք, որի ժամանակ իր փոխարեն տիկնիկ է եղել: Փորձն այնքան էլ հաջող չի անցել. տիկնիկի ոտքը պոկվել է:
Փոխանցում է BBC-ն:
‘