‘Էրդողան. Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները հակասում են գործընկերության սկզբունքներին’

2441

Պատժամիջոցների քաղաքականությունը, որ Միացյալ Նահանգները վարում է Թուրքիայի հանդեպ, հակասում է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության սկզբունքներին: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը PBS հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Էրդողանը ԱՄՆ իշխանություններին մեղադրել է նաև այն բանում, որ նրանք Սիրիայում համագործակցում են «Դեմոկրատական միություն» կուսակցության  և «Դեմոկրատական Սիրիայի ուժեր» դաշինքի հետ, որոնց Թուրքիան համարում է ահաբեկչական կազմակերպություն ճանաչված Քրդական բանվորական կուսակցության ճյուղավորումները:

«Երբ մեր ռազմավարական գործընկերը կողք կողքի աշխատում է ահաբեկչական կազմակերպությունների հետ, մենք դա հասկանալ չենք կարող»,- ասել է Էրդողանը:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ուիլ Սմիթն իր 50-ամյակը նշել է ուղղաթիռից թռիչք կատարելով’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ գեներալ. C-300-ի մատակարարումը Սիրիային «անկայուն պայմաններ» է ստեղծում’