‘
Ռուսաստանը ներկայացնող հայուհի Մարգարիտա Գասպարյանը հաղթել է WTA Tashkent Open մրցաշարում։ Եզրափակիչում Գասպարյանը 6։2, 6։1 հաշիվներով ջաղջախել է ռուս թենիսիստուհի Անաստասիա Պոտապովային։
Նույն մրցաշարի զուգախաղում, որտեղ Մարգարիտայի զուգընկերը հենց Անաստասիա Պոտապովան է, մեր հայրենակիցը նույնպես լավ արդյունք է գրանցել։ Գասպարյանը Պոտապովայի հետ հասել են մինչև եզրափակիչ, որտեղ պարտվել են Ռումինիան ներկայացնող Բեգու/Օլարու զույգին։
Նշենք, որ Մարգարիտա Գասպարյանը մրցաշարի մեկնարկից առաջ WTA-ի մենախաղի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում էր 299-րդ, իսկ զուգախաղի վարկանիշային աղյուսակում՝ 308-րդ հորիզոնականները։
‘