‘
«Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն խոսել է Իտալիայի առաջնության 7-րդ տուրի՝ «Սասուոլոյի» հետ խաղից ունեցած սպասելիքների մասին և մեկնաբանել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն «Միլանի» ղեկավարությունը դիտարկում է Անտոնիո Կոնտեին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու տարբերակը.
«Իգուայինը երեկ մարզում անցկացրեց և կրկին ցավեր զգաց:
Իմաստ չունի ռիսկի դիմել, իսկ հետո մի քանի ամսով կորցնել ֆուտբոլիստին: Գոնսալոյից բացի այլ վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ էլ կան:
Մենք խաղալու ենք մի թիմի դեմ, որն այժմ ֆանտաստիկ մարզավիճակում է: Մեզ համար շատ բարդ է լինելու:
Չեմ ցանկանում մտածել Կոնտեի ստվերի մասին, որը կախվել է ինձ վրա: Ես դեռ «Միլանի» մարզիչն եմ և պարտավոր եմ կատարել աշխատանքս: Եթե մենք դրական արդյունքներ չգրանցենք, ակումբի ղեկավարությունը ստիպված կլինի համապատասխան քայլերի դիմել:
Ակումբն ինձ ազատություն է տվել և ցավում եմ, որ ես չեմ կարողանում համապատասխան վերաբերմունքով պատասխանել»,- Գատուզոյի «Football Italia»-ն:
‘