‘
Ռուսաստանի բլոգոսֆերայում մեծ աղմուկ է բարձրացել 2014թ. Սոչիի Օլիմպիական խաղերի օլիմպիական ջահի դիզայնի շուրջ: Ջահի արտաքին տեսքը ի սկզբանե հավանության էր արժանացել ռուսական սոցցանցերում, սակայն այժմ թեժ բանավեճեր են ընթանում դրա ծագման վերաբերյալ:
Բանն այն է, որ «Կախարդական թռչունի փետուր» կոչվող ջահը, որը նախորդ շաբաթ ներկայացվել էր Մոսկվայում, չափազանց նման է դեռեւս ԽՍՀՄ-ի ժամանակներից հայտնի «ռուսական» օղու անվանման գլխատառին:
Սակայն ջահի դիզայներները հերքել են այդ մեղադրանքները` իրենց աշխատանքը բնութագրելով որպես ավանդույթների եւ ներկա ժամանակների զուգակցում:
‘