‘
«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որտեղ կոչ է անում զերծ մնալ Սերժ Սարգսյանին ընտրելու մտքից: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.
««Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնության անդամներն այսօր Գորիսից մեկնել են Սիսիան՝ մասնակցելու Սերժ Սարգսյանի հանդիպմանն ընտրողների հետ: Խիստ հիասթափություն ապրելով՝ նախաձեռնության անդամները կեսից վերադարձել են Գորիս: Երբ մի նախագահի թեկնածու ասում է «Ես լոդրություն, թամբալություն չեմ անելու», նրան լսել շարունակելն անիմաստ է:
Կոչ ենք անում սյունեցիներին և առհասարակ ողջ հանրապետությանը զերծ մնալ Սերժ Սարգսյանին ընտրելու մտքից: Ստեղծված իրավիճակում լավագույն ելքը ընտրությունները բոյկոտելն է»:
‘