‘
Ազգային ժողովում երկրորդ անգամ տապալվեց նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը:
Քիչ առաջ տեղի ունեցած քվեարկության ժամանակ նախագիծը ստացավ 62 կողմ եւ 2 դեմ ձայն: Այս նախագծի ընդունման համար անհրաժեշտ էր 63 կողմ քվե:
ԲՀԿ ամբողջ խմբակցությունը ներկա էր քվեարկությանը, ներկա էին նաեւ այն ՀՀԿ-ականները, որոնք նախկինում կողմ էին արտահայտվել ներկա իշխանություններին:
Ի դեպ, ըստ տեղեկությունների, այսօրվա քվեարկությանը չէին ներկայացել դաշնակացական երկու պատգամավոր:
Փաստացի, նոր ԸՕ-ի ընդունումը տապալվեց Դաշնակցության պատճառով:
‘